Կարող եք վստահ լինել, որ մեզ հետ, ձեր նախագիծը կներկայացվի լավագույնս՝ լինի դա գովազդ, վավերագրական թե գեղարվեստական ֆիլմ, երաժշտական տեսահոլովակ, թե սոցիալական մեդիա արշավ։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տրամադրում ենք ամբողջական և համալիր լուծումներ՝ սցենարից մինչև բովանդակության հրապարակում բոլոր ժամանակակից հարթակներում
Սցենարի մշակում
Յուրաքանչյուր հաջողված նախագիծ սկսվում է լավ մշակված սցենարով
Մեր սցենարիստները ստեղծում են եզակի և ազդեցիկ պատմություններ՝ ձեր բրենդի, արտադրանքի կամ ծառայության համար, հաշվի առնելով՝ ձեր նպատակները, բրենդի դիրքավորումը և լսարանի հետաքրքրությունները։
Նկարահանում
Մենք տրամադրում ենք պրոֆեսիոնալ նկարահանման ծառայություն
Օգտագործելով ժամանակակից տեխնիկա և ըստ անհրաժեշտության, տեխնոլոգիական լուծումներ՝ ապահովելով պատկերի հստակություն՝ յուրաքանչյուր կադր դարձնելով բարձրորակ և գեղագիտական։
Մոնտաժ
Մոնտաժային աշխատանքները կարող են սկսվել արդեն իսկ Ձեր կողմից նկարահաված նյութերով։ Հարմարավետ ստուդիայում, Ձեր ցանկությամբ, կարող եք ներկա գտնվել՝ հետևել և մասնակիցը լինել Ձեր ֆիլմի կամ տեսահոլովակի:
Անիմացիա և գրաֆիկ դիզայն
Մենք առաջարկում ենք 2D և 3D անիմացիաների ստեղծում
Ինչպես նաև գրաֆիկական դիզայն, որոնք ձեր բովանդակությունը կդարձնեն առավել դինամիկ և գրավիչ։
Ձայնագրում և ձայնադրում
Մեր ստուդիան ապահովում է պրոֆեսիոնալ ձայնագրում
Համապատասխան տաղավարում, ձայնադրում և երաժշտական ձևավորում՝ յուրաքանչյուր նախագծի համար։
Գունադրում (Color correction)
Գրագետ գունադրման արդյունքում յուրաքանչյուր կադր կունենա գունային ներդաշնակություն, ինչը վիզուալ բովանդակությանը կհաղորդի համապատասխան տրամադրություն:
Ռեժիսուրա
Մեր փորձառու ռեժիսորներն ապահովում են նախագծի գեղարվեստական ուղղությունը
Ղեկավարում ստեղծագործական թիմը՝ նախագծի բոլոր փուլերում, սկսած՝ նախապատրաստական աշխատանքներից մինչև վերջնական արտադրանք։
PR և Մարքեթինգի Ծառայություն
«PARS ART PRODUKTION»-ը տրամադրում է ամբողջական մարքեթինգային լուծումներ
Ռազմավարության մշակում, բրենդինգ, կայքերի պատրաստում, ամենատարբեր սոց և մեդիա հարթակներում գրագետ ներկայացում՝ ձեր բրենդի տեսանելիությունն ու ճանաչելիությունը մեծացնելու համար։ Մենք մշտապես փնտրում ենք նորարարական լուծումներ՝ համադրելով կրեատիվությունն ու ռազմավարական մտածողությունը, ստեղծում ենք յուրահատուկ և տպավորիչ բովանդակություն՝ ձեր բիզնեսի նպատակներին հասնելու համար: