Արթուր Փարսյան

Հիմնադիր տնօրեն

ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՄՈՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Այս տարիների ընթացքում

Մենք հասցրել ենք իրականացնել մեծաթիվ աշխատանքներ՝ Ֆիլմեր (փաստավավերագրական, գեղարվեստական, կոմերցիոն), հոլովակներ, հաղորդումներ, գիտաժողովներ՝ կազմակերպում և լուսաբանում, տեսահոլովակներ, կոմերցիոն ծրագրեր՝ բրենդի ճանաչելիության բարձրացում և առաջխաղացում և մի շարք այլ նախագծեր:

Ինչու՞ վստահել մեզ

Ամբողջական արտադրական շղթա

Մեր թիմը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սցենարի մշակումից մինչև վերջնական բովանդակության հրապարակում տարբեր հարթակներում։ Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կանենք ամեն բան՝ սկսած գաղափարի վիզուալիզացումից մինչև պատրաստի արտադրանքի առաջխաղացում։

Մասնագիտական թիմ և տարիների փորձ

Մեր փորձառու մասնագետներն ունեն երկարամյա փորձ աշխատելու տարբեր ոլորտներում՝ արվեստից և կրթությունից մինչև բժշկություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Մենք տիրապետում ենք նորագույն տեխնոլոգիաներին և աշխատում ենք միջազգային չափանիշներին համապատասխան։ 3. Ինքնատիպություն և կրեատիվ մոտեցում: Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար եզակի է։ Մենք մշակում ենք անհատական լուծումներ, որոնք արտահայտում են ձեր բրենդի, գաղափարի կամ պատմության բացառիկությունը։

Ստեղծագործ միտք և տեխնիկական հնարավորություներ

Մենք ապահովում ենք գեղարվեստական և գրագետ բովանդակություն, տեխնիկական բարձր որակ: Նկարահանումներն իրականացվում են ժամանակակից տեսանկարահանող սարքերով, ապահովելով պատկերի հստակություն, իսկ պրոֆեսիոնալ մոնտաժը, գունադարումը, ձայնային մշակումը, անիմացիաներն ու գեղարվեստական ռեժիսուրան երաշխավորում են բարձրորակ վերջնական արդյունք:

Ժամանակետների պահպանում

Մենք գնահատում ենք ձեր ժամանակը և վստահությունը՝ երաշխավորելով նախագծի ավարտը համաձայնեցված ժամկետներում

Ինքնատիպություն և կրեատիվ մոտեցում

Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար եզակի է։ Մենք մշակում ենք անհատական լուծումներ, որոնք արտահայտում են ձեր բրենդի, գաղափարի կամ պատմության բացառիկությունը։

Համագործակցություն տարբեր ոլորտների հետ

Մենք աշխատում ենք արվեստի, բիզնեսի, բժշկության, գիտության, կրթության և այլ ոլորտների հետ։ Այս բազմակողմանի փորձը թույլ է տալիս մեզ հասկանալ ձեր պահանջներն ու առանձնահատկությունները։

Էջերի կառավարում և առաջխաղացում

Ձեր վիզուալ բովանդակությունը կօգտագործվի առավելագույն արդյունավետությամբ՝ նպատակային լսարանին հասնելու համար։ Մենք կաջակցենք ձեր ներկայությանը սոցիալական հարթակներում, զարգացնելով և առաջ մղելով ձեր բրենդը։

Մեր պատվիրատուների գոհունակություն

Մեր պատվիրատուները վերադառնում են նոր նախագծերով և մեր աշխատանքի մասին կիսվում միայն դրական կարծիքներով։

Մենք ուղղակի տեսանյութեր չենք ստեղծում․մենք ստեղծում ենք հիշողություններ, զգացողություններ և պատմություններ, որոնք երկար կպահպանվեն:

Կապ հաստատեք մեզ հետ և եկեք միասին Ձեր տեսլականն իրականություն դարձնելու

Կամ զանգահարեք

+374 91486477

Scroll to Top